Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք պատվեր կատարելու ժամանակ: Պատվեր կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը:
Օգտատերերի վարքագիծը և կայքի օգտագործման հարմարավետությունը վերլուծելու և առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով, կայքից օգտվելու դեպքում ավտոմատ կերպով կարող են փոխանցվել Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ:
Կայքի օգտագործումը արագ և հարմարավետ դարձնելու նպատակով կայքը կարող է օգտագործել տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում:
Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են տվյալների բազայում: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով: