Հայերեն
  • store@melkarin.am
  • Երևան քաղաքում առաքման արժեքն է 1000֏
Հայերեն

Ձեռագործ պինգվիններ

Արտիկուլ՝ MK33A17
5200֏

Ձեզ ենք ներկայացնում մեր հմայիչ պլյուշե պինգվինիններին՝ խաղալիքներ, որոնք կարող են ժպիտ առաջացնել թե՛ փոքրիկի, թե՛ մեծահասակի դեմքին։ Նրանք ստեղծվել են ձեռքով՝ օգտագործելով բացառապես փափուկ, հիպոալերգեն մանվածք։ Յուրաքանչյուր կար արված է սիրով ու ուշադրությամբ, իսկ

Ավելացնել

Նկարագրություն

Ձեզ ենք ներկայացնում մեր հմայիչ պլյուշե պինգվինիններին՝ խաղալիքներ, որոնք կարող են ժպիտ առաջացնել թե՛ փոքրիկի, թե՛ մեծահասակի դեմքին։ Նրանք ստեղծվել են ձեռքով՝ օգտագործելով բացառապես փափուկ, հիպոալերգեն մանվածք։ Յուրաքանչյուր կար արված է սիրով ու ուշադրությամբ, իսկ խաղալիքների արտահայտիչ աչքերը և գունավոր կտուցները նրանց տալիս են անկրկնելի տեսք։

Պինգվինները անվտանգ են բոլոր տարիքի երեխաների համար՝ առանց վտանգավոր մանր դետալների, ունեն ամուր կարեր և հարմար են թե՛ գրկախառնվելու, թե՛ իրենց հետ քնելու, թե՛ սենյակը զարդարելու համար։

Առկա գույներ՝ մոխրագույն, կապույտ, վարդագույն (կարող են պատրաստվել Ձեր նախնտրած գույնով):

Յուրահատուկ նվեր՝ պատրաստված սիրով MelKarin STUDIO-ի կողմից։

Լրացուցիչ տեղեկություններ

Պատրաստման ժամկետ 2-3 օր
Չափս 17 սմ
Թել Yarnart DOLCE
Լցանյութ Սինտեփոն

Խնամքի ցուցումներ

Ձեռագործ խաղալիքները, ինչպես ցանկացած ապրանք, պահանջում են որոշակի խնամք՝ իրենց սկզբնական տեսքը պահպանելու և իրենց «կյանքը» երկարացնելու համար։

Ահա մի քանի պարզ խորհուրդներ՝

  • Պարբերաբար հեռացնել փոշին դրանցից թեթև շարժումներով փափուկ խոզանակով,
  • Փոքր բծերը կարելի է հեռացնել խոնավ շորով,

ԼՎԱՑՈՒՄ

Խորհուրդ է տրվում ձեռքով լվանալ տաք ջրի մեջ (30°C-ից ոչ ավելի)՝ մեղմ լվացող միջոցով:

  • առանց սպիտակեցնող նյութ,
  • առանց լաքահանող միջոցների,
  • իդեալական է մանկական սերիայի լվացքի միջոցներով, քանի որ դրանք շատ ավելի անվտանգ են ձեր երեխաների առողջության համար

Օգտագործելով սպունգ կամ փափուկ խոզանակ, նրբորեն մաքրեք խաղալիքը՝ համոզվելով, որ այն շատ հեղուկ չի ներծծում:

Լվացվելուց հետո ձեռքերով նրբորեն սեղմեք խաղալիքը՝ առանց այն ոլորելու կամ դեֆորմացնելու։

ՉՈՐԱՑՈՒՄ

  • հորիզոնական դիրքում, արևի ուղիղ ճառագայթներից և ջեռուցման սարքերից հեռու։
  • խաղալիքը ականջներից կամ թաթերից չի կարելի կախել, այն անհետևանք չի մնա։
  • չօգտագործել չորացնող մեքենա և չարդուկել:

Եթե ​​հետևեք բոլոր խորհուրդներին, ապա խաղալիքները շատ երկար կուրախացնեն ձեր երեխաներին: